ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաստատել է Իրանի եւ «վեցյակի« միջեւ համաձայնությունը
Международные новостиՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հաստատել է հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի եւ «վեցյակի» միջեւ կնքված համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, հաստատումից հետո գործողությունների ծրագիրը ստացավ միջազգային իրավունքի նորմի կարգավիճակ: Համաձայնությունը ենթադրում է, որ Իրանի միջուկային ծրագիրը կունենա որոշակի սահմանափակումներ, սակայն Իր անին կտրամադրվի ֆինանսական աջակցություն եւ կհանվեն միջազգային բոլոր պատժամիջոցները: Միաժամանակ, համաձայնագիրն ընդգծում է, որ եթե «վեցյակի» անդամ պետություններից որեւէ մեկը կասկածի, որ Իրանը խախտում է գործողությունների ծրագիրը, ապա կրկին կկիրառվեն միջազգային պատժամիջոցներ:
ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենին նախօրեին հայտարարել էր, որ Թեհրանը չի պատրաստվում համագործակցել ԱՄՆ-ի հետ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի առնչությամբ եւ շարունակելու է աջակցել Սիրիային, Իրաքին, պաղեստինցիներին, Եմեին եւ Բահրեյնին: