Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ առաջխաղացում է արձանագրել Զաբադանիում
Международные новостиՍիրիական բանակը լիբանայան «Հըզբոլլահի» հետ համագործակցության արդյունքում նոր հաջողություններ է գրանցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, համատեղ ուժերը մեծ վնասներ են հացրել ահաբեկչական խմբավորումների ն՝ Զաբադանի քաղաքի մերձակայքում ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների:
Սիրիական օդուժը Զաբադանիում ռմբակոծել է ահաբեկիչների դիրքերը:
Սիրիական ու լիբանանյան համատեղ ուժերն ազատագրել են Քալլասայի, Հասբայի ճանապարհները՝ այնտեղ տասնյակ ահաբեկիչների ոչնաչցնելով: Ռազմական գողրծությունների ընթացքում զինյալ խմբավորումների մի քանի ղեկավարներ են սպանվել:
Ավելի վաղ ռազմական գործողությւոնների ընթացքում ամբողջովին ազատագրվել էր Բակին բլուրը, Շամի ճանապարհը, որը համարվում է ահաբեկիչների տարածման ամենակարևոր ուղիներից մեկը: Նախօրեին նվազագունը 20 ահաբեկիչներ են սպանվել:
Լիբանանյան և սիրիական ուժերի ռազմական գործողություները Զաբադանիում սկսվել են այս ամսվա 4-ից: