Toshiba-ի նախագահը հրաժարական է տվել բարձրացած աղմուկից հետո
Международные новостиToshiba Corp.-ի նախագահ Հիսաո Տանական, ինչպես նաեւ փոխնախագահներ Նորիո Սասակին եւ Ատսուտոշի Նիշիդան հրաժարական են տվել ընկերության հաշվետվության արհեստականորեն բարձրացման շուրջ առաջացած աղմուկից հետո, որը պարզ է դարձել անկախ աուդիtiց հետո, հաղորդում է Kyodo News-ը:
Ըստ անկախ աուդիտի տվյալների՝ ընկերությունում վեց տարվա ընթացքում պարզվել է օպերացիոն շահույթի աճ, որը կազմում է մոտ 151,8 մլն իեն (1,2 մլրդ դոլար): Աուդիտորները նշել են, որ ընկերության հաշվետվությունում խախտումներ թույլ են տրվել վեց տարի շարունակ, հաղորդում է Gazeta-ն:
Ընկերության նախագահի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, անցել է տնօրենների խորհրդի նախագահ Մասասի Մուրոմատիին: