Գերմանիան, Ֆրանսիան եւ Իսպանիան կընդունեն գաղթականների մեծ մասին. Le Soir
Международные новостиԳերմանիան, Ֆրանսիան եւ Իսպանիան համաձայնվել են իրենց մոտ ընդունելու երրորդ երկրներից ժամանած ավելի քան 54 հազար գաղթականների «առյուծի բաժինը»՝ համապատասխանաբար 21,91 տոկոսը, 16,88 տոկոսը եւ10,72 տոկոսը, հուլիսի 21-ին հաղորդել Է Le Soir թերթի Էլեկտրոնային տարբերակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախօրյակին Եվրամիության 28 երկրներից 23-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում պարտավորվել են ընդունել ավելի քան 32 հազար գաղթականների, որոնք ժամանել են Հունաստան եւ Իտալիա, եւ Եվրոպայում վերաբնակեցնել եւս 22,5 հազարին Սիրիային սահմանակից պետություններից, ընդամենը 54 հազար 760 հոգու:
Եվրամիության երկրների ղեկավարները հունիսին կայացած գագաթնաժողովում մերժել են Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից անօրինական միգրանտներին եւ գաղթականներին տեղավորելու եւ վերաբնակեցնելու բաժնեմասերի՝ Եվրահանձնաժողվի առաջարկած սխեման՝ ԱԳ նախարարությունների ղեկավարներին հանձնարարելով մինչեւ հուլիսի վերջը համապատասխան սխեմաները որոշել կամավոր հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: