Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում կքննարկեն ԼՂ հիմնահարցը
Международные новостиԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի առնչությամբ հուլիսի 21-ին քննարկում կանցկացնեն Վիեննայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Վիեննայի ԵԱՀԿ գրասենյակում ակնկալվում է Մինսկի խմբի անդամների կողմից քննարկում իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև մեր հետագա քայլերի վերաբերյալ: Հաջորդ քայլը Բաքվինն է»,- գրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 19-ին ժամանել էին Երևան, որտեղ հանդիպումներ էին ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: