Քեմալականները Թուրքիայի մեջլիսից պահանջում են Սուրուչի դեպքերը քննող հանձնաժողով ստեղծել
Международные новостиԹուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը պաշտոնական դիմում է ներկայացրել մեջլիս՝ պահանջելով հատուկ հանձնաժողով ստեղծել Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունն ուսումնասիրելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Մեջլիս ներկայացված դիմումի մեջ նշվում է, որ ԻԼԻՊ անունն ունեցող և մարդկության թշնամին դարձած ահաբեկչական կազմակերպության դեմ լայնածավալ պայքարի ռազմավարություն մշակելը, ինչպես նաև Թուրքիայի սահմաններում մարդկային կյանքի կորուստով ավարտվող մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները կանխելն ու այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը երկրում անհրաժեշտ հրամայական են դարձել: