Ալիեւը ԶԼՄ-ներին հրահանգել է ուժեղացնել հակահայկական քարոզչությունը
Международные новостиԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանական մամուլի ստեղծման օրվա կապակցությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հրահանգել է ուժեղացնել հակահայկական քարոզչությունը:
Այս մասին հայտնում է 7news.az կայքը:
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների քննադատությունների հետ կապված՝ Ալիեւը հայտարարել է, որ դրա մեղավորը, իբր, հայկական լոբբին է: Ալիեւի երեւակայության արգասիքն է, որ իբր հայկական լոբբին է միջազգային կազմակերպություներին եւ Արեւմուտքին «դրդում» քննադատել Ադրբեջանին:
«Մենք պետք է միջազգային մամուլում եւ հարթակներում կարողանանք Ադրբեջանը ներկայացնել որպես ժամանակակից, զարգացող, բաց, հանդուրժող երկիր: Դրան զուգահեռ` ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ պետք է օտարներին կարողանանք լայնորեն լուսաբանել պատմական ճշմարտությունները, Ադրբեջանի դիրքորոշումը եւ ներկայիս վիճակը»,- ասել է սեփական բռնակալությունը, իբր, հայկական լոբբիի գործունեության հետեւանք ներկայացնելու մեջ հմտացած ադրբեջանցի նախագահը: