Ադրբեջանի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 700 մլն մանաթ
Международные новостиԱդրբեջանի պետական բյուջեի ծախսերի եւ եկամուտների միջեւ տարբերությունը 2015 թվականի առաջին կիսամյակում կազմել է 700,7 մլն մանաթ (մեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը 1,049 մանաթ է):
Այս մասին, ինչպես հաղորդում «Թուրան»-ը, ասվում է 2015 թվականի առաջին 6 ամիսների պետբյուջեի կատարողականի մասին Ադրբեջանի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
Ըստ հաղորդագրության` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի պետբյուջե մուտքերը 90 մլն մանաթով պակասել են:
Փորձագետները Ադրբեջանի պետբյուջեի դեֆիցիտը բացատրում են նավթի համաշխարհային գների մեկ բարելի դիմաց մինչեւ 58 դոլար նվազման, մանաթի փոխարժեքի 35 տոկոսով անկման հետ:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 32 դոլարով ցածր է: