Սիրիական բանակն ու «Հըզբոլլահ»-ը Զաբադանիում ճեղքել են զինյալների պաշտպանությունը
Международные новостиՍիրիական բանակը շիական «Հըզբոլլահ» շարժման հետ հուլիսի 21-ին ռազմական գործողություններ է ծավալել Զաբադանիի շրջանում՝ ճեղքելով զինյալների պաշտպանությունը: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, կառավարական ուժերը առաջ են շարժվում դեպի կենտրոնական Ռաուդա շրջան:
Նախօրեին համատեղ ուժերին հաջողվել էր շրջափակել ահաբեկիչներին, ովքեր գտնվում էին քաղաքում, և փակել նրանց տարածման ճանապարհը Զաբադանիի հովտից:
Բնակիչների մեծամասնությունը ռազմական գործողությունների պատճառով հեռացել է իրենց տներից:
Սիրիական ու լիբանանյան համատեղ ուժերն ազատագրել են Քալլասայի, Հասբայի ճանապարհները, այնտեղ տասնյակ ահաբեկիչներ ոչնաչցնելով: Ռազմական գողրծությունների ընթացքում մի քանի ղեկավարներ են սպանվել:
Ավելի վաղ ռազմական գործողությւոնների ընթացքում ամբողջովին ազատագրվել էր Բակին բլուրը, Շամի ճանապարհը, որը համարվում է ահաբեկիչների տարածման ամենակարևոր ուղիներից մեկը: Լիբանանյան և սիրիական ուժերի ռազմական գործողություները Զաբադանիում սկսվել են այս ամսվա 4-ից: