ԱՄՆ-ում ածխաթթու գազի ծավալների նվազեցումը տնտեսական ճգնաժամի արդյունք է
Международные новостиԱՄՆ-ում ածխաթթու գազի ծավալների նվազեցումը 11%-ով Օբամայի ղեկավարման տարիներին տնտեսական ճգնաժամի արդյունք է, և ոչ թե ակտիվ բնապահպանական քաղաքականության: Այս մասին հաղորդում է լրատվական գործակալությունը:
«Եթե մենք չգիտակցենք ածխաթթու գազի արտանետումնենրի ծավալների մակարդակը, մենք չենք իմանա անհրաժեշտ քայլերի հերթականությունը՝ հետագայում արտանետումների ծավալի նվազեցման համար»,- ասել է Մերիլենդի Քոլեջ-փարքի համալսարանի գիտնական Կլաուս Գուբաչեկը:
Գուբաչեկը և նրա գործընկերները բացահայտել են ածխաթթու գազի և այլ ջերմոցային գազերի ծավալի նվազեցումը՝ վերլուծելով վերջին 30 տարիներին տնտեսական ցուցանիշները, ինչպես նաև էներգետիկական և սպառողական հատվածը:
Պարզվել է, որ մինչև 2007թ., ինչպես և հայտարարում են պաշտոնական մարմինները, ջերմոցային գազերի ծավալները մեծանում էին: Դա պայմանավորված էր սպառողական պահանջարկի և բնակչության ավելացումով: Սակայն հաջորդող տարիներին պաշտոնական և գիտական պատկերներն սկսել են ակնառու տարբերվել:
Իսկ Բուշի կառավարման ավարտից և Օբամայի ժամանակաշրջանի մեկնարկով տեղի ունեցավ արտանետումների կտրուկ անկում, ինչը պայմանավորված էր ոչ թե ածուխով գործող էլեկտրակայանների անցումով գազի և նոր էկոլոգիական քաղաքականությամբ, այլ տնտեսական պայմաններով: