Կրասնոյարսկի երկրամասում ճանապարհա-տրանսպորտային պատահարի ժամանակ 11 մարդ Է զոհվել
Международные новостиԿրասնոյարսկի երկրամասում երթուղային ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով տուժածների թիվն աճել Է մինչեւ 28, ՏԱՍՍ-ին հաղորդել Է ներքին գործերի նախարարության տարածաշրջանի վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Յուրչենկոն:
Ճանապարհա-տրանսպորտային պատահարի ժամանակ, որը տեղի Է ունեցել հուլիսի 22-ի առավոտյան Մ-53 «Բայկալ» համերկրային մայրուղում, զոհվել Է 11 մարդ: Ընդամենն ավտոբուսում, որը մեկնել Էր «Շարիպովո – Կրասնոյասկ» երթուղով, եղել Է 50 մարդ, հաղորդել Է Վլադիմիր Յուրչենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Զոհվածների թվում են բեռնատարի երկու վարորդները»,- ճշտել Է նա: Վթարը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 09:15-ին (Երեւանի ժամանակով 06:15-ին) Կոզուլկայի շրջանի Շիշկովո գյուղից ոչ հեռու: Կրասնոյարկսի երկրամասի նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկին ընդհատել Է աշխատանքային ուղեւորությունը Հյուսիսենիսեյան շրջանում եւ թռնել ողբերգության վայր: