Բաղդադում երկու պայթյունների հետեւանքով 20 մարդ է զոհվել
Международные новостиԲաղդադի գերազանցապես շիաների թաղամասում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով ամենաքիչը 19 մարդ է մահացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես հաղորդել է տեղի ոստիկանության գնդապետը՝ առաջին ավտոմեքենան օդ է բարձրացել Բաղդադի արեւելյան Ալ-Ջադիդ թաղամասում: Պայթյունի զոհ է դարձել 17 մարդ, եւս 43-ը վիրավոր է: Տուժածների եւ զոհվածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են:
Եվ մեկ պայթյուն է տեղի ունեցել Զաֆարանիա թաղամասում, որի զոհ են դարձել ամենաքիչը երկու մարդ, եւս ինը վիրավոր է:
Պայթյունների համար պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել: