Ինդոնեզիայում ժայռի փլուզման զոհ Է դարձել երեք զբոսաշրջիկ
Международные новостиԱռնվազն երեք զբոսաշրջիկ զոհվել եւ 12-ը տուժել Է Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայռի փլուզման հետեւանքով, հուլիսի 22-ին հաղորդել Է Սինհուա գործակալությունը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, միջադեպը տեղի Է ունեցել Արեւելյան Ճավայի նահանգի Նգլիման գյուղում: Ինդոնեզիայի Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության տեղեկատվական կենտրոնի (BNPB) ներկայացուցիչ Սութոփո Փուրվո Նուգրոհոյի տվյալներով՝ ժայռը 105 մետր բարձրությունից փլվել Է տեղացի զբոսաշրջիկների վրա, որոնք լողանում Էին ժայրի տակ գտնվող ջրվեժում:
Տուժածների թվում հինգ հոգի ստացել են լուրջ վերքեր եւ յոթն՝ աննշան վնասվածքներ: Բոլոր վիրավորներին տեղափոխել են հոսպիտալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: