Ադրբեջանում կիսով չափ կրճատվել են նավթարդյունաբերության աշխատանքները
Международные новости
Նավթի գնի անկման պատճառով Ադրբեջանում նավթարդյունաբերության ոլորտում աշխատանքները 50 տոկոսով կրճատվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական faktxeber.com կայքը, Բաքվում լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:
Նրա խոսքով` նավթարդյունաբերության ոլորտում աշխատանքները կիսով չափ կրճատվելու պատճառը նավթի մեկ բարելի գինը ներկայում 60 դոլարից ցածր լինելն է:
«Մենք սպասում էինք, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում նավթի գինըկփոփոխվի 65-75 դոլարի միջեւ: SOCAR-ի նորմալ գործունեության համար անհրաժեշտ է, որպեսզի նավթի գինը մեկ բարելի դիմաց70 դոլարից ցածր չլինի», -նշել է նա:
SOCAR-ի ղեկավարը շեշտել է, որ նավթի գինը տնտեսական գործոններիից ավելի կապված է քաղաքական գործոնների հետ:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 32 դոլարով ցածր է: