Քեմալականները նախարարական 16 աթոռից պահանջում են 14-ը
Международные новостиԹուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիա կազմելու պարագայում կպահանջի 14 նախարարական պորտֆել` 16 նախարարական աթոռից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելո վ թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է քեմալական կուսակցության գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը:
Հանրապետական ժողովրդական կուսակցության հավակնած նախարարությունների թվում են արտաքին գործերի, արդարադատության, կրթության, բնական պաշարների նախարարությունները:
Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.8տոկոսը, ԱԶԿ-ին չի հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական աթոռներզբաղեցնել խորհրդարանում: Ինչի պատճառով, Դավութօղլուն նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար բանակցում էխորհրդարան անցած Ժողովրդահանրապետական (ԺՀԿ), Ազգայնական շարժում եվ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ:
Բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ հավանական է` ԱԶԿ-ը կոալիցիա ստեղծի ԺՀԿ-ի հետ, սակայն, Թուրքիայիվերնախավին մոտ կանգնած շրջանակները հայտնում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համառորեն դեմ էհանդես գալիս կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Էրդողանը մեկ անգամ եւս հայտարարել էր, որ «կոալիցիոնկառավարությունը չի կարող ապահովել Թուրքիայի հետագա զարգացումը»: