Օբաման այնուամենայնիվ կայցելի քենիացի ազգականներին
Международные новостиԲարաք Օբաման Աֆրիկա կատարելիք շրջագայության ընթացքում կհանդիպի իր ազգականների հետ, հայտարարել Է ազգային անվտանգության գծով պետության ղեկավարի խորհրդական Սյուզան Ռայսը: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, նրա խոսքը մեջբերում Է ՌԻԱ Նովոստին:
«Կան ոչ միայն ժամանակի, այլեւ լոգիստիկայի սահմանափակումներ, բայց ես համոզված եմ, որ նա սպասում Է այդ ուղեւորությանը եւ իր ազգականների հետ մասնավոր կարգով ինչ-որ ժամանակ անցացնելու հնարավորությանը»,- նշել Է Ռայսը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ԱՄՆ-ի նախագահը հրաժարվել Է Կոգելո հայրենի գյուղում իր ընտանիքի անդամների հետ հանդիպումից: Օբամայի հայրը սերում Է Քենիայից, որտեղ մինչ օրս ապրում են պետության ղեկավարի ազգականները:
Օբաման Քենիա կժամանի հուլիսի 24-ին՝՝ Ձեռնարկչության գոբալ գագաթնաժողովին: Դա պատմության մեջ ԱՄՆ-ի նախագահի առաջին այցն Է այդ երկիր:
Շրջագայության ընթացքում ԱՄՆ-ի նախագահը պլանավորում Է այցելել հարեւան Եթովպիա: Սա Օբամայի չորրորդ ուղեւորությունն Է Աֆրիկայի մայր ցամաք նրա նախագահության ընթացքում: