ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարն Իրաքում կքննարկի ԻՊ-ի դեմ պայքարին առնչվող հարցեր
Международные новостиԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Էշտոն Կարտերն անսպասելի այցով ժամանել է Իրաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա Բաղդադ է մեկնել Սաուդյան Արաբիայում բանակցություններն ավարտելուց հետո: Բաղդադ մեկնելու առիթն առաջին հերթին կապված է իրաքյան ղեկավարության հետ ռազմական հարցեր քննարկելու, մասնավորապես «Իսլամական պետության» դեմ պայքարի հետ:
Տեղեկություններ կան նաև, որ ԱՄՆ-ն Ֆ-16 կործանիչներ է ուղարկել Իրաք: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիբրին: Նա նաև նշել է, որ իրաքցի օդաչուները հատուկ ուսուցում են անցել Արիզոնայում:
ԱՄՆ-ն Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարը սկսել է օգոստոսի 8-ից:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտիիսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում:
2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին,որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, ևայն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: