Իրանը պատրաստվում Է ԱՀԿ-ին անդամակցմանը եւ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը
Международные новостиԻրանն սկսում Է նախապատրաստվել Առեւտրի համաշխարհային կազմակարեպությանն (ԱՀԿ) անդամակցմանը՝ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշատական անդամներ եւ Գերմանիա) հետ համաձայնության հասնելուց հետո: Այս մասին հայտարարել Է արդյունաբերության, հանքահորերի եւ առեւտրի նախարար Մոհամադ Նեմաթզադեն Վիեննայում Իրանի Իսլամական Հանրապետության եւ Եվրամիության միջեւ ներդումներին եւ առեւտրին նվրված խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը նաեւ շահագրգռված Է Եվրամիության եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ առեւտրի բնագավառում արտոնություններ ստանալու հարցում:
Նա նաեւ նշել Է, որ վերջին տասնամյակում Իրանի շուկան լուրջ փոփոխություններ Է կրել: Նրա խոսքով՝ Թեհրանն «այլեւս շահագրգռված չԷ արտադրանքի եւ ավտոմեքենաների միակողմանի ներմուծման հարցում»: «Մենք շահագրգռված ենք արտադրության, մեքենաշինության, արդյունահանման, այլ ճյուղերում համագործակցության հարցում,- ասել Է նախարարը:- Այդ համատեղ ներդրումները կարող են վերաբերել ոչ միայն Իրանի ներքին շուկային, այլեւ ամբողջ տարածաշրջանային շուկային՝ 300 միլիոն բնակչությամբ»,- նշել Է Մոհամադ Նեմաթզադեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: