Տոկիոյի Օլիմպիական խաղերի կառույցը պատրաստ կլինի խաղերի մեկնարկից ամիսներ առաջ
Международные новостиՃապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 2020 թ. կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության կառույցը պատրաստ կլինի խաղերի մեկնարկից ամիսներ առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Օլիմպիական գլխավոր ստադիոնի նույնիսկ նախագիծը դեռ պատրաստ չէ: Բանն այն է, որ կառուցող շինարարական ընկերությունը պետք է որոշվի միջազգային մրցույթի արդյունքում: Ամենայն հավանականությամբ բուն աշխատանքները կսկսվեն 2016թ. հունվարից: Շինության համար կծախսվի շուրջ երկու միլիարդ ԱՄՆ դոլար:
Իսկ ահա Ճապոնիայի կառավարությունը նախատեսել է կառույցը շահագործման հանձնել օլիմպիական տարվա (2020թ.) գարնանը: