Իրանը պետք է նպաստի Մերձավոր Արևելքի խնդիրների լուծմանը. Օլանդ
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսային բանակցություններ է վարել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որոնց ընթացքում կոչ է արել Իրանին` նպաստել Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամերի լուծմանը:
Այդ մասին նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ: «Ֆրանսիայի նախագահը մաղթել է, որպեսզի Իրանն իր նպաստը բերի Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամերի լուծմանը»,- ասված է կոմյունիկեում:
Ֆրանսիայի նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ` երկխոսության ընթացքում Օլանդը և Ռոուհանին ողջունել են իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումը և քննարկել դրա իրականացման պայմանները: Ակնկալվում է, որ դրան նոր թափ կհաղորդի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի` հուլիսի 29-ին Իրան կատարելիք այցը: