«Նորմանդական քառյակի» ղեկավարները քննարկել են Դոնբասի իրադրությունը
Международные новости«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հուլիսի 23-ի երեկոյան վարել են հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարավ - արեւելքի իրավիճակը եւ Մինսկի համաձայնությունների կատարումը, հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ղեկավարները հավանություն են տվել շփման գծից տանկերի, մինչեւ 100 միլիմետր տրամաչափի թնդանոթների եւ ականանետերի հետքաշման շուրջը համաձայնագրի ստորագրման՝ Պոոշենկոյի նախաձեռնությանը: Համաձայնագիրը պետք Է «անվերապահորեն» ստորագրվի Եռակողմ շփման խմբի շրջանակներում:
«Զրուցակիցները պայմանավորվել են արագացնել համաձայնագրի կնքումն Ուկրաինային ռուսաստանյան գազի մատակարարումների շուրջն Ուկրաինա-Եվրամիություն-
Ուկրաինայի նախագահը հավաստել Է, ռր Դոնբասում ռազմական իրադրությունը վատթարացել Է, քանի որ մեծացել Է «գրոհայինների կողմից» գնդակոծումների քանակը:
Իր հերթին Վլադիմիր Պուտինն ընդգծել Է, որ Կիեւի իշխանությունները պետք Է լիարժեք երկխոսություն հաստատեն Դոնբասի ներկայացուցիչների հետ: Նրա կարծիքով՝ առանց դրա անհնար Է «ներուկրաինական ճգնաժամի համապարփակ կայուն կարգավորումը»: Բացի դրանից, Պուտինն ուկրաինական կողմին կոչ Է արել օրենսդրական մակարդակում ամրագրելու ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքների հատուկ կարգավիճակը:
«Նորմանդական քառյակի» ղեկավարները վերստին հավաստել են ԵԱՀԿ-ի մոնիտորինգային հատուկ պատվիրակության վերահսկողության ներքո հրադադարի ռեժիմի խստիվ կատարման եւ ապառազմականացված գոտիների ստեղծման կարեւորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: