Բելգիայում Հայոց ցեղասպանության բանաձի ընդունումից հետո չուշացավ Թուրքիայի արձագանքը
Международные новостиԲելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո պաշտոնական Անկարայի արձագանքը սպասեցնել չի տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել՝ արդեն ավանդական դարձած արտահայտություններով մեղադրե լով Բելգիային «պատմական ճշմարտությունները խեղաթյուրելու», Թուրքիային «անհիմն մեղադրելու» մեջ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից դիմել են իրենց հատուկ շանտաժի քաղաքականությանը` սպառնալով, թե բանաձևը կարող է բացասական ազդել թուրք-բելգիական երկկողմ հարաբերությունների վրա:
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 23-ին 124 կողմ և 8 ձեռնպահ ձայներով ընդունել էր Հայոց ցեղասպանությանմասին բանաձև:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելովՆերկայացուցիչների պալատի որոշումը՝ ասելով. «Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեցՀայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։ Այ սօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոցցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբաճանաչումը»: