Չանաքքալեում երկրաշարժից խուճապի մատնված քաղաքացիները լուսացրել են փողոցներում
Международные новостиԹուրքիայի Չանաքքալե նահանգի Էջեաբաթ գավառում մեկը մյուսի հետևից մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, երկրակեղևը ցնցվել է մի քանի ժամ ընդմի ջումներով՝ սկսած տեղի ժամանակով 04.26-ից:
Առաջին ցնցումը եղել է 3.3, երկրորդը՝ 4.4, ապա 4.8 բալ ուժգնությամբ: Բնակիչները ցնցումների հետևանքով խուճապի են մատնվել և դուրս են եկել փողոց: Նրանցից շատերը լուսացրել են բաց երկնքի տակ:
Երկրակեղևի ցնցումների հետևանքով մարդկային կամ նյութական որևէ կորուստ չի գրանցվել: