Սիրիական բանակը կասեցրել է ԻՊ-ի հարձակումը Սուեյդայի նահանգում
Международные новостиՍիրիական բանակի ստորաբաժանումներից մեկն ազգային պաշտպանական ուժերի հետ համագործակցության արդյունքում հուլիսի 24-ին հետ է մղել «Իսլամական պետության» հարձակումը Սուեյդայի նահանգի Թել Բասնիա շրջանից: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, ինչպես նաև նրանց զենքերն ու զինամթերքը:
Վերջին շրջանում Թել Բասինա շրջանը ԻՊ-ի հարձակումների է թիրախում է հայտնվել, չնայած սիրիական բանակը տեղի բնակիչների օգնությամբ կասեցրել է բոլոր հարձակումները և ահաբեկիչներին վնասներ պատճառել:
Մեծ կորուստներ են կրել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները Դարաայում և մերձակա գյուղերում: Մասնավորապես, Բուսրայի հրապարակի մերձակայքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:
Նախօրեին սիրիական բանակն ավելի քան 40 ահաբեկիչներ է ոչնչացրել Դարաայի տարբեր շրջաններում, որոնց թվում խմբավորման ղեկավարներ են եղել:
Ահաբեկիչներ են սպանվել նաև Թադմուր քաղաքում:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: