Թուրքական կործանիչները Սիրիայում ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը
Международные новостиԹուրքական կործանիչները հուլիսի 24-ին հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» չորս դիրքերին: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, թուրք-սիրիական սահմանից հարվածներն ուղղվել են ահաբեկիչների խմբավորումների ուղղությամբ : Ռազմական գործողությունների ժամանակ ինքնաթիռները գտնվել են Թուրքիայի օդային տարածքում:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ թուրքական լրացուցիչ ուժեր են տեղակայվել թուրք-սիրիական սահմանին՝ ԻՊ-ի կողմից իրականացրած ահաբեկչություններից հետո:
Հուլիսի 23-ին Սիրիայի տարածքից արկ ընկնելու հետևաքով թուրք զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Միջադեպը տեղի է ունեցել Կիլիս քաղաքում, որը գտնվում է սիրիական սահմանի մերձակայքում: Այս մասին տեղեկացրել է թուրքական բանակը՝ նշելով, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել «Իսլամական պետության» ահաբեկիչների և սահմանապահների միջև:
Տեղեկություններ կան, որ թուրք սահմանապահ ուժերը ռմբակոծության են ենթակվել սիրիական շրջանից, որը գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ, որից հետո բանակը անմիջապես անցել է պատասխան գործողությունների:
Ավելի վաղ Դիարբեքիրում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ ոստիկան՝ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: