Թուրքիայի քրդական կուսակցությունը հորդորել է Էրդողանին դադարեցնել գործողությունները քրդերի դեմ
Международные новостиԹուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հորդորել է թուրքական կառավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Անընդունելի է Էրդողան-ԱԶԿ («Արդարություն և զարգացում» կուսակցություն) իշխանության կողմից քուրդ ժողովրդի դեմ պայքարն ԻԼԻՊ-ի դեմ պայքարին միացնելը: Զինվորական հարձակումները և ռմբակոծությունները, քաղաքական ձերբակալությունները և ճնշումներն անհապաղ պետք է դադարեցվեն: Չկա մի հարց, որն անհնարին լինի լուծել երկխոսության և բանակցությունների միջոցով»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: