Թուրքիայի մեջլիսում արտահերթ նստաշրջան կհրավիրվի
Международные новостиԹուրքիայի Ազգային մեծ ժողովում, որը գտնվում է արձակուրդի մեջ, հուլիսի 29-ին կմեկնարկի արտահերթ նստաշրջանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Վարչապետը հայտնել է, որ մեջլիսի նիստում կքննարկվի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջարկը` կազմելու հատուկ քննող հանձնաժողով, որը կուսումնասիրի Սուրուչի ահաբեկչական դեպքերը, որին զոհ է գնացել 32 մարդ:
Մեջլիսի արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկ ավելի վաղ արել էին քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը: