Ավստրալացի դայվերը դարձել է շնաձկան զոհը
Международные новостиNews.am-ը գրում է.
Ավստրալիայում շնաձկան հարձակման հետեւանքով դայվեր է զոհվել։ Այդ մասին հայտնում է The Sydney Morning Herald պարբերականը։
Միջադեպը տեղի է ուենցել Մարիա-Այլենդ փոքր կղզու մոտ, որը գտնվում է Թասմանիայից 8 կմ հեռավորության վրա։
Զոհված դայվերը ծովային կակղամորթներ էր հավաքում։ հարձակման ժամանակ նույն տարածքում մոտ 20 մարդ է եղել, որոնք զբաղվում էին նույն գործով։
Ավագ ռեյնջեր Պիտեր Լինգարդի խոսքով, իրեն դեռ երեկ էին հայտնել, որ շրջանում 4,5 մետր երկարությամբ սպիտակ, մեծ շնաձուկ է հայտնվել։
Ոստիկանությունը դայվերներին եւ նավաստիներին խորհուրդ է տվել հեռու մնալ ջրից։