Քլինթոնը հերքել է անձնական փոստով գաղտնի տվյալների փոխանակումը
Международные новостиtert.am-ը գրում է.
Լուսանկարը՝ Dennis Van Tine / Zuma / Global Look Press-ի։
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու և սենատոր Հիլարի Քլինթոնը հերքել է տեղեկություններն այն մասին, որ նա, իբր, գաղտնի տեղեկություններ է փոխանակել իր անձնական փոստով, գրում է Reuters-ը։
«Ես չեմ ուղարկել կամ ստացել այնպիսի տեղեկություններ, որոնք այդ ժամանակ գաղտնի են համարվել»,- ասել է նա Այովա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Հուլիսի 23-ին գլխավոր տեսուչ Չարլզ Մակալոուն, ով զբաղվում է գաղտնի ծառայությունների վերահսկմամբ, Կոնգրեսին ուղղված նամակում պատմել է, որ Քլինթոնի փոստի 40 նամակներից 4-ը պարունակել են այնպիսի տեղեկատվություն, որոնք կառավարության կողմից համարվում է գաղտնի։
Քլինթոնը փոստարկղով ստացել և ուղարկել է ընդհանուր առմամբ 30.000 նամակ, որոնցից զննության համար ընտրվել են 40-ը։
Տեսուչն ընդգծել է, որ տեղեկությունները գաղտնի են հայտարարվել հենց այն ժամանակաշրջանում երբ դրանք ուղարկվել են։