Կիևում անհայտ անձինք կրակել են քահանայի գլխին
Международные новостиtert.am-ը գրում է.
Լուսանկարը՝ Kommersant/Սերգեյ Ստարոստենկոյի:
Սուրբ նահատակ Տատյանայի տաճարի քահանա Ռոման Նիկոլաևին հայտնաբերել են ծանր վիճակում՝ գլխին հրազենային վնասվածք ստանալու հետևանքով։ Քահանային հայտնաբերել են Կիևում (Ուկրաինա) իր տան հարևանությամբ, գրում է lenta.ru-ն։
Այս մասին հայտնում են Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում։
Քահանան երկու հրազենային վնասվածք է ստացել:Վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է։
Նախնական տվյալների համաձայն, հարձակվողները երկուսն են եղել։
Կրակելուց հետո նրանք փախուստի են դիմել, իսկ տուժածին ծանր վիճակում գտել է հարևանուհին և ոստիկանություն է կանչել։
Վարկածներից մեկի համաձայն քահանան բնակարանային գողերի զոհ է դարձել։