Կոլումբիայի նախագահը հրամայել է դադարեցնել ապստամբների բազայի վրա օդային հարվածները
Международные новостиԼուսանկարը՝ Imago stock&people / Global Look Press-ի։
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հրամայել է կանգնեցնել ապստամբների բազայի վրա օդային հարվածները, գրում է Reuters-ը։
«Սա նշանակում է, ավելի քիչ մահվան դեպքեր, ավելի քիչ տառապանքներ, ավելի քիչ զոհեր»,-ասել է Սանտոսը Կատախենա քաղաքում գտնվելիս։
Նա շեշտել է, որ այսուհետ ցանկացած ռմբակոծում կարող է միայն իրականացվել նախագահի ուղղակի հրամանից հետո։
Նախագահը նման հայտարարություն է արել ապստամբների կողմից հրադադար հայտարարելուց մի քանի օր անց։ Ապստամբները հրադադարը հայտարարել են հուլիսիս 20-ին և այն կպահպանեն մեկ ամիս ժամկետով։
Հակամարտող կողմերը տասնամյակներ շարունակ փորձում են համաձայնության գալ բանակցությունների ժամանակ։ Խաղաղ բանակցությունների գործընթացի վրա բացասական ազդեցություն է ունեցել այս տարի ապստամբների աճող հակամարտությունը։