Դեպի Մոսկվա ուղևորվող ինքնաթիռի սրահի հերմետիկությունը խախտվել է
Международные новостиtert.am-ը գրում է.
Լուսանկարը՝ m24.ru/Ալեքսանդր Ավիլովի։
Սամարայից Մոսկվա ուղևորվող Boeing ուղևորատար ինքնաթիռի սրահի հերմետիկությունը խախտվել է. հաղորդում է Интерфакс գործակալությունը:
«Վնուկովո» օդանավակայանում ենթադրյալ վայրէջքից 20 րոպե առաջ օդանավի հրամանատարը հաղորդել է ինքնաթիռի հերմետիկության խախտման մասին:
Արդյունքում որոշում է կայացվել 7000 մետր բարձրությունից մինչև 3000 մետր իջնելու մասին»,-հաղորդել է աղբյուրը:
Նշվում է, որ ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Մոսկվայում: Ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմը չեն տուժել: