Չինաստանի քիմիական գործարանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել
Международные новостиՉինաստանի Ցինյան քաղաքի քիմիական գործարանում հրդեհի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, չորս աշխատակիցներ վիրավոր են, եւս երկուսն անհետ կորել են:
Հրդեհը բռնկվել է «Ցինյան փեթրոքեմիքալ ընկերություն»-ում, որը պատկանում է Չինաստանի խոշորագույն նավթ եւ գազ արդյունահանող «PetroChina» ընկերությանը: Նախնական վարկածի համաձայն, հրդեհի պատճառ է դարձել հրդեհավտանգ նյութի արտահոսքը:
«Սինխուա» գործակալության փոխանցմամբ, ներկայում դեպքի վայրում հրշեջներ են աշխատում: Կրակը տեղայնացվել է: