Ինդոնեզիայում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Международные новостиԻնդոնեզիայում, Յավա կղզուց ոչ հեռու, 6.0 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է ТАСС գործակալությունը՝ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը հղումով։
Երկրաշարժը տեղի է ունեցել մոտ 59 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվել։
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից նշել են, որ երկրաշարժի հետևանքով ցունամիի սպառնալիք չկա։
Նշվում է, որ Ինդոնեզիայում երկրաշարժները բավական հաճախ երևույթներ են։