Պակիստանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել Է 50-ը
Международные новостиՊակիստանում հեղեղումների եւ դրանց հետ կապված պատահարների զոհերի թիվն ավելացել Է մինչեւ 51, եւս 21 մարդ վիրավորվել Է, հաղորդել Է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր 39 զոհվածների մասին:
Ընդամենը, երկրի Արտակարգ իրավիճակների ազգային վարչության տվյալներով՝ հուլիսի 27-ի դրությամբ տարերքի հետեւանքներից տուժել Է ավելի քան 258 հազար մարդ: Ավելի վաղ արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչը հայտարարել Էր 600 հազար տուժածների մասին:
12 օր առաջ տարածաշրջանում սկսված հեղեղումների հետեւանքով ջրածածկ Է եղել ավելի քան 450 գյուղ, ավերել Է 1,6 հազարից ավելի տուն: Տարերքի հետեւանքով ամենից ուժեղ տուժել են Փենջաբի, Խայբեր Փանթունխվայի եւ Բելուջստանի նահանգները: Իշխանությունները շարունակում են որոնողական-փրկարարական գործողությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: