5,6 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ Է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ
Международные новостиՀուլիսի 27-ին 5,6 մագնիտուդով նոր երկրաշարժ Է տեղի ունեցել ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգի ափերի մոտ, հաղորդել Է Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունը (USGS), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 04.55-ին (Երեւանի ժամանակով 08.55-ին): Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Յունակա կղզուց 96 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախն ընկած Է 21,3 կիլոմետր խորությունում:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ նաեւ երկրաշարժ Է գրանցվել Երեւանի ժամանակով 08.49-ին: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Նիկոլսկի բնակավայրից 103 կիլոմետր դեպի հարավ:
Հնարավոր ավելածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: