Թուրքիան կռվում է ընդդեմ ԻՊ-ի դեմ պայքարողների. The Times
Международные новостиԱնգլիական The Times թերթը քննադատել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK)-ի թիրախներին ուղղված Թուրքիայի օդային հարվածները եւ “խենթություն” է անվանել դրանք:
Ինչպես հաղորդում է “Արմենպրես”-ը, Սիրիայում “Իսլամական պետության” դեմ կռվելու պատրվակով PKK-ի զինյալների դիրքերի եւ ճամբարների նկատմամբ թուրքական օդուժի ռմբահարումները թերթը “աղետալի չափի վտանգավոր” է անվանել եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ արել անմիջապես “հետ քայլ” կատարել:
“Անցած 18 ամիսներին ԻՊ-ի դեմ ամենաարդյունավետ պայքարը մղել են PKK-ին մոտ կանգնած սիրիացի քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG) եւ Էրբիլից (հյուսիսիրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք) ղեկավարվող փեշմերգայական (քրդական բանակ) ուժերը: Քրդերի շարքերի թուլացումը Սիրիայում միմիայն օգնում է ընդլայնել հյուսիսում ԻՊ-ի գրաված տարածքները, իսկ հարավում` ԻՊ-ին մոտենալ Բաղդադին: Թուրքական օդուժի այդ ռմբահարումները բախումներ է բորբոքում թուրքաբնակ քրդերի եւ թուրքական անվտանգության ուժերի միջեւ եւ կարող է Թուրքիան վերածել արյունալի ու սարսափելի դժոխքի”, -նշել է թերթը: