ԻՊ-ի ահաբեկիչներն իրաքյան քաղաքներից փախուստի են դիմում կնոջ հագուստով
Международные новости«Իսլամական պետության» ահաբեկիչները փորձում են փախուստի դիմել իրաքյան Անբարի նահանգի Ռամադի և Ֆալլուջա քաղաքներից: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, փախուստի դիմելու լավագույն տարբերակն ԻՊ-ի ահաբեկիչներն իրական ացնում են կնոջ հագուստ կրելով: Հիմնականում ուղևորվում են դեպի Հիթ քաղաք, որը գտնվում է Բաղդադից 140 կմ հեռավորության վրա: Զանգվածային փախուստը սկսվել է այն ժամանակ, երբ իրաքյան հատուկ ծառայության ուժերը նրանց քշել են Ռամադիի համալսարանից, որն ահաբեկիչներն օգտագործում էին որպես իրենց գլխավոր շտաբ և հիմնական բազա՝ ահաբեկչություններ նախապատրաստելու համար:
Իսլամում կնոջ հագուստով քողարկվելը համարվում է մեղք:
Իրաքյան աղբյուրների տեղեկացմամբ՝ ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել Ռամադի քաղաքի արևելքում տեղի ունեցած բախումների արդյունքում: Սպանված ահաբեկիչների թիվը 30-ի է հասնում: Նրանք սպանվել են Խալիդիայի վրա հարձակման արդյունքում: Մյուս կողմից՝ Ռամադիի արևելքում գտնվող Հասիբա շրջանում 18 դիպուկահարներ են սպանվել, վնասազրեծվել են 44 պայթուցիկ սարքավորումներ:
ԻՊ-ն Մոսուլում երկու մարդու է մահապատժի ենթարկել: