Հնդկաստանում 6-13 տարեկան 6 միլիոն երեխա դպրոց չի հաճախում
Международные новостиՀնդկաստանում 6-13 տարեկան ավելի քան 6 միլիոն երեխա չի հաճախում դպրոց եւ չի ստանում տարրական կրթություն: Նման պատկեր է ստացվել Հնդկաստանի մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում:
Ինչպես հաղորդում ՏԱՍՍ -ը, երեխաների 77 տոկոսը բնակվում է գյուղական համայնքներում: Դպրոց հաճախելու փոխարեն նրանք օգնում են իրենց ծնողներին դաշտում, ֆերմաներում կամ տանը:
Սոցիոլոգիական հետազոտությունը փաստել է, որ սեռային խտրականություն դպրոց չհաճախելու առնչությամբ գոյություն չունի: Պարզվել է, որ դպրոց չհաճախող երեխաների 52 տոկոսը տղաներ են: Համաձայն հարցման արդյունքների, ծնողները չեն կարողանում երեխաներին ուղարկել դպրոց, քանի որ չեն կարողանում ապահովել նրանց համար հագուստ, գրենական պիտույքներ, ամենօրյա նախաճաշ: