ԱՄՆ սենատորն անհանգստացած է Սիրիայի քրդական գյուղերի վրա թուրքական զինուժի հրետանակոծությամբ
Международные новостиԱՄՆ սենատոր Ջոն ՄքՔեյնը մտահոգություն է հայտնել թուրքական զինուժի կողմից Սիրիայի քրդական գյուղերի վրա իրականացված հրետանակոծությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերիկացի սենատորի պաշտոնական կայքէջը, օրենսդիրն այս մասին նշել է հուլիսի 27-ին տարածած հայտարարությունում:
Նա դրական քայլ է համարել Թուրքիայի որոշումը` օժանդակելու ԻԼԻՊ-ի դեմ մղվող պայքարին: «Ամերիկյան կործանիչ ինքնաթիռների համար թուրքական բազաների օգտագործումը կբարելավի արձագանքման համար պահանջվող ժամանակահատվածը և կընդլայնի Սիրիայից տեղեկատվության հավաքագրման հնավարությունները: Այնուամենայնիվ, ես մտահոգված եմ այն հրապարակումներով, որ թուրքական զինուժը հրետանակոծում է Սիրիայի քրդական գյուղերը»,- հայտարարել է ՄքՔեյնը: