Ադրբեջանում եւս մեկ դիմորդ է կախվել
Международные новостиԱդրբեջանի Գյանջա (Գանզակ) շրջանում մի անչափահաս ինքնասպանություն է գործել ընդունելության քննությունները չհանձնելու պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ռուհին Մայիս օղլու Բադալովը (ծնվ. 1998 թ.) կախվել է սեփական տանը:
Անցյալ կիրակի Քյուրդամիր քաղաքում եւս 18-ամյա աղջիկ էր կախվել այն բանից հետո, երբ անհաջող էր հանձնել բուհի ընդունելության քննությունները:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի անցած ամիսներին Ադրբեջանում արդեն ինքնասպանության 110 դեպք է գրանցվել (6 անչափահաս):
2014 թ-ին այդ երկրում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ը անչափահասներ են եղել:14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում: