Թուրքիայում ահաբեկիչները հարձակվել են ժանդարմերիայի վրա
Международные новостиԹուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) շրջանում անհայտ անձինք հարձակում են գործել թուրքական ժանդարմերիայի բաժանմունքի հրամանատարության վրա:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ահաբեկիչների և թուրք զինվորների միջև կրակահերթ է սկսվել, ինչից հետո զինված անձինք դեպքի վայրից կարողացել են փախչել: Կատարվածի հետևանքող մարդկային զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել:
Ահաբեկիչներին հայտնաբերելու և չեզոքացնելու նպատակով տարածաշրջանում լայնածավալ գործողություններ են սկսվել: