ԻՊ-ն Մոսուլում ավելի քան 120 բնակիչների է գնադակահարել
Международные новостиԻրաքյան Մոսուլ քաղաքի ավելի քան 120 բնակիչներ գնդակահարվել են «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից նախորդ երկու օրերի ընթացքում:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ վերջին 48 ժամերի ընթացքում Մոսուլի մի քանի հիվանդանոցների դիահերձարաններ են տեղափոխվել ավելի քան 120 քաղաքացիներ: Նրանց մեծամասնությունը մահացու վնասվածք է ստացել գլխից: Գնդակահարվածները տարբեր պատճառներով բանտարկվել էին և գտնվում էին ահաբեկիչների հսկողության տակ գտնվող բանտերում:
Նինվե նահանգի նահանգապետ Ասիլ ալ Նաջիֆին տեղեկացրել է, որ նույն ժամանակահատվածում ԻՊ-ն խաղաղ բնակիչների նոր խումբ է բանտարկել, որոնց թիվը 350-ի է հասնում:
Մոսուլ քաղաքը իսլամիստների ձեռքում հայտնվել է 2014թ.-ի հունիսի 10-ին: Մինչև այժմ քաղաքը գտնվում է նրանց ձեռքում: Մոսուլի ազատագրումն իրաքյան բանակի հիմնական նպատակն է երկրում վերահսկողություն հաստատելու ճանապարհին: