Շուրջ 2 հազար միգրանտներ փորձել են ճեղքել-մտնել Լա Մանշի տակի թունել
Международные новостиՇուրջ 2 հազար միգրանտներ փորձ են արել Ֆրանսիայի տարածքից ճեղել-մտնել Լա Մանշի տակի թունել՝ անօրինականորեն Մեծ Բրիտանիա տեղափոխվելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնել Է Eurotunnel ընկերությունը, որը երկաթուղային հաղորդակցություն Է իրականացնում նեղուցի տակով: «Շուրջ 2 հազար միգրանտներ հուլիսի 27-ի գիշերը փորձել են ներթափանցել Լա Մանշի տակի թունելի՝ Կալեում գտնվող տերմինալ: Դա ներխուժման ամենազանգվածային փորձն Է վերջին մեկուկես ամսվա ընթացքում»,- ասված Է Ֆրանսայի ընկերության հաղորդագրության մեջ, որը տարածել Է BBC-ն:
Կալեի շրջակայքում այժմ վրաններ են խփել շուրջ 10 հազար միգրանտների համար, որոնք հիմնականում եկել են Էրիթրեայից, Եթովպիայից, Սուդանից եւ Աֆղանստանից: Նրանք հույս ունեն անօրինականորեն տեղափոխվելու Բրիտանական կղզիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: