Սիրիայի նախագահն ու Իրաքի վարչապետի բանագնացը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Международные новостиՍիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի բանագնաց, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆալիհ ալ Ֆիյադի հետ քննարկել է երկու երկրների, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, նրանք հաստատել են, որ անհրաժեշտ է շարունակել պայքարն ահաբեկչական կազմակերպությունների դեմ, մինչև երկու երկրները մաքրվեն ահաբեկիչներից:
Զրույցն ընթացել է ստեղծված վտանգավոր իրավիճակի շուրջ, որով անցնում է տարածաշրջանն ահաբեկչության դեմ պատերազմում: Երկու կողմերը նշել են, որ ահաբեկչությունը, ուղղված բոլոր ազգերի ու ժողովուրդների դեմ, չունի ոչ կրոն, ոչ հայրենիք:
Նրանք հաստատել են, որ ահաբեկիչների վերջնական ոչնչացումը պահանջում է միասնական ջանքեր տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում, որի հիմքը պետք է լինի կառուցողական համագործակցությունը, պետությունների ինքնաիշխանության և ժողովուրդների շահերի հարգումը: