Իրաքյան բանակը հաջողություններ է գրանցել Անբարի նահանգում
Международные новостиԻրաքյան բանակն «Իսլամական պետությունից» ազատագրել է Անբարի նահանգի Ռամադի քաղաքի հյուսիսում գտնվող ալ Բու Զիյաբ շրջանը և առաջ է ընթանում դեպի հարևանությամբ գտնվող Ալբու Ֆարաջ շրջան:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Խալիդիա յի շրջանային խորհրդի նախագահ Ալի Դաուդը նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել, իսկ իրաքյան ուժերն առաջ են ընթանում:
Դիյալա նահանգում ազգային կամավորական ջոկատները վերահսկողություն են հաստատել ԻՊ-ի, այսպես կոչված, դատարանի վրա, որը գտնվում է Սակլաուիա շրջանում՝ Ֆալլուջայի հյուսիսում: Մարտի արդյունքում 4 ահաբեկիչներ են սպանվել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ի 11 ահաբեկիչներ սպանվել են, ոչնչացվել են նրանց երկու թաքստոցները Ֆալլուջայի արևելքում գտնվող Քարամա շրջանում:
Նախօրեին իրայքան ուժերն ազատագրել էին Ռամադի քաղաքի օլիմպիական մարզադաշտի շրջանը, սպանվել էին շուրջ 30 ահաբեկիչներ: