ԻՊ-ի վտանգը չեզոքացնելու նպատակով ԱՊՀ անդամ երկրների սահմաններին կգործի մշտական վերահսկողություն
Международные новостиԱՊՀ անդամ երկրների սահմաններին կսահմանվի մշտական վերահսկողություն այն անձանց տեղաշարժի նկատմամբ, ովքեր կկասկածվեն ահաբեկչական գործողություններին մասնակից լինելու մեջ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը` մատնանշելով հատկապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սպառնացող վտանգի աճը
Նովիկովն ընդգծել է, որ «Իսլամական պետությունը» հավակնում է իր ազդեցությունը տարածել ԱՊՀ անդամ հարավկովկասյան, կենտրոնասիական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հարավային շրջանների վրա:
«ԱՊՀ-ում ԻՊ-ի տարածքային հավակնությունները տարածվում են Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև ՌԴ սուբյեկտների վրա, որոնք ընդգրկված են Հարավային, Հյուսիսկովկասյան և Ղրիմի դաշնային օկրուգներում»,- ընդգծել է Նովիկովը:
Ըստ գեներալ-գնդապետի` ԻՊ-ի գործակալները ձգտում են մուտք գործել ԱՊՀ երկրների համալսարաններ, և խնդիր է դրված խոչընդոտել նման իրադարձությունների զարգացմանը: