Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Թադմուրի մերձակայքում գտնվող նավթատարի վրա
Международные новостиՍիրիական բանակը հնագույն Թադմուր քաղաքի մերձակայքում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում վերահսկողություն է հաստատել նավթատարի վրա: Այն տեղակայված է Թադմուրի օազիսից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք և գտնվում էր «Իսլամական պետության» ձեռքում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, սիրիական օդ ուժը ռմբակոծություններ է իրականացրել միջնադարյան Ֆահր ադ Դի ամրոցի մերձակայքում ապստամբների ուղղությամբ: Ահաբեկիչները վնասներ են կրել թե’ իրենց մարդկային ուժերում, թե’ տեխնիկայում:
Բախումները շարունակվում էն Թադմուրից 1-3կմ հեռավորության վրա: Ռմբակոծությունից քաղաքի ներսում ապստամբների մի քանի հենակետեր են ոչնչացվել:
ԻՊ-ն կորուստներ է կրել Ջաբբամ Համադ և Սաբաա ալ Միլլա գյուղերում, կանխվել է Հոմսի նահանգում գտնվող օդանվակայանին մոտենալու նրանց փորձը:
ԻՊ-ն Թադմուր քաղաքը գրավել էր մայիսի 21-ին սիրիական բանակի նահանջելուց հետո:
Պալմիրայի` բաց երկնքի տակ
Հնությունների և թանգարանների