Հարյուրավոր միգրանտներ կրկնին Լա Մանշի տակի թունելի գրոհ են ձեռնարկել
Международные новостиՇուրջ հազար միգրանտներ Ֆրանսիայի Կալե քաղաքի կողմից Լա Մանշի տակի թունել ներթափանցելու նոր փորձ են ձեռնարկել՝ Մեծ Բրիտանիա անցնելու համար:
Ինչպես տեղեկացնում Է “Արմենպրես”-ն, այս մասին հաղորդում են հանրապետության իրավապահ մարմինները: Անցյալ գիշեր ոստիկանության աշխատակիցները կատարել են շուրջ 300 ձերբակալություններ: Ըստ որում գրոհ ձեռնարկած միգրանտների թիվն այս անգամ ավելի քնիչ Է եղել, քան նախորդ օրերին, երբ գիշերվա ընթացքում եղել Է ապօրինի ներթափանցման 2000 – 2500 փորձ:
Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա անցնելու փորձ անող շատ միգրանտներ, որոնք գլխավորապես եկել են Արեւելյան Աֆրիկայի երկրներից՝ Սոմալիից, Սուդանից, Եթովպիայից, դիմում են ծայրահեղ միջոցների: Վերջին ժամանակներս արդեն գրանցվել են մադկանց մահվան մի քանի դեպքեր: Բառացիորեն նախօրյակին նրանցից մեկը մահացել Է՝ ստանալով հոսանքի հարված, երբ փորձել Է բարձրանալ գնացքի կտուր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: