Եմենի կառավարական ուժերը վերահսկում են Ադենի ծայրամասում գտնվող շիաների դիրքերը
Международные новостиԵմենի կառավարական ուժերը հուլիսի 30-ին, արաբական դաշինքի օգնությամբ, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան, վերահսկողություն են հաստատել Ադեն քաղաքի ծայրամասում շիա ապստամբների՝ հոուսիների դիրքերի վրա:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակից ուժերը գրավել են Ադենի արևելյան մուտքի մոտ գտվող Մուսլիս ալ Իլմ շրջանը:
Եմենի կառավարական ուժերը Ադեն քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնել են հուլիսի 17-ին:
Մարտերը շարունակվում են ալ Հաջ նահանգի Հուտա քաղաքում, որը գտնվում է Ադենից 30 կմ հեռավորության վրա: